Հավասարակշռության խանգարում
Հավասարակշռության խանգարում | |
---|---|
Տեսակ | հիվանդություն և ախտանիշ կամ նշան |
Վնասում է | հավասարակշռություն |
Բժշկական մասնագիտություն | Քիթ-կոկորդ-ականջաբանություն Նյարդաբանություն |
Հավասարակշռության խանգարում, որը հանգեցնում է անհատի անկայունության զգացողության, օրինակ՝ կանգնելիս կամ քայլելիս։ Այն կարող է ուղեկցվել գլխապտույտով, պտտվելու կամ լողալու զգացումով։ Հավասարակշռությունը մարմնի մի քանի համակարգերի համատեղ աշխատանքի արդյունքն է՝ տեսողական համակարգ (աչքեր), վեստիբուլյար համակարգ (ականջներ) և պրոպրիոցեպցիա (տարածության մեջ մարմնի դիքի զգացողություն)։ Այս համակարգերից որևէ մեկի դեգեներացիան կամ ֆունկցիայի կորուստը կարող է հանգեցնել հավասարակշռության խանգարման[1]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանաչողության խանգարումներ կարող են առաջանալ հավասարակշռության դիսֆունկցիայի ժամանակ։ Ճանաչողական խանգարումները ոչ միայն տարածական բնույթ ունեն, այլ նաև ներառում են ոչ տարածական գործառույթներ, ինչպիսիք են օբյեկտների ճանաչողական հիշողությունը։ Ապացուցված է, որ վեստիբուլյար դիսֆունկցիան բացասաբար է անդրադառնում ուշադրության գործընթացների վրա, իսկ ուշադրության պահանջների ավելացումը կարող է վատթարացնել հավասարակշռությունը։ ՄՌՇ-ի վերջին հետազոտությունները ցույց են տվել նաև, որ երկկողմանի վեստիբուլյար վնասվածքներով մարդիկ (երկու ներքին ականջների ախտահարում) ենթարկվում են հիպոկամպուսի ատրոֆիային, որը կապված է տարածական հիշողության խնդիրների խախտման աստիճանի հետ[2][3]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավասարակշռության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, երբ վեստիբուլյար, տեսողական կամ պրոպրիոցեպտիկ համակարգերից որևէ մեկի խանգարում կա։ Հավասարակշռության ֆունկցիայի խանգարումները կարող են ցույց տալ պաթոլոգիաների լայն շրջանակ, ինչպիսիք են ներքին ականջի խանգարումները, արյան ցածր ճնշումը, ուղեղի ուռուցքները և ուղեղի վնասվածքը, ներառյալ ինսուլտը։
Պրեսինկոպե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրեսինկոպեն գլխապտույտի կամ պարզապես ուշագնացության զգացումն է, իսկ սինկոպեն իրական ուշաթափությունն է։ Արյան շրջանառության համակարգի անբավարարությունը, ինչպիսին է արյան ցածր ճնշումը, կարող է նպաստել գլխապտույտի զգացողությանը նստած կամ պառկած դիրքից հանկարծակի կանգնելու դեպքում[4]։
Առնչությունը ականջի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ականջի հետ կապված գլխապտույտի պատճառները հաճախ բնութագրվում են պտույտներով և սրտխառնոցով։ Նիստագմ (աչքի թարթում, կապված վեստիբուլո-ակնային ռեֆլեքսի հետ) հաճախ նկատվում է գլխապտույտի սուր ծայրամասային պատճառ ունեցող հիվանդների մոտ։
- Բարորակ պարոքսիզմալ դիրքային վերտիգո (BPPV) – գլխապտույտի ամենատարածված պատճառն է։ Այն սովորաբար նկարագրվում է որպես պտույտի հակիրճ, ինտենսիվ դրվագ, որը տեղի է ունենում, երբ գլխի դիրքում փոփոխություններ են տեղի ունենում ձգողականության նկատմամբ։ Անհատը կարող է զգալ BPPV, երբ գլորվում է ձախ կամ աջ, առավոտյան անկողնուց վեր կենալիս կամ բարձր դարակում առարկա փնտրելիս[5]։ BPPV-ի պատճառը կալցիումի բյուրեղների նորմալ քանակից ավելի շատ կուտակումն է արգանդիկի և պարկիկ խոռոչում, որը կոչվում է օտոկոնիա։ Եթե նրանք ընկնում են արգանդիկից և թուլանում կիսաշրջանաձև ջրանցքներում, դրանք կարող են խեղաթյուրել շարժման զգացողությունը և առաջացնել գլխի իրական շարժման և ներքին ականջի կողմից ուղեղ ուղարկվող տեղեկատվության միջև անհամապատասխանություն՝ առաջացնելով պտտվող սենսացիա[5]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճիշտ վեստիբուլյար ախտորոշման դժվարությունն կայանում է նրանում, որ որոշ պոպուլյացիաներում հավասարկշռության հիվանդությամբ հիվանդների մեկ երրորդից ավելին դիմում է մեկից ավելի բժշկի՝ որոշ դեպքերում մինչև տասնհինգի[6]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավասարակշռության խանգարումների բուժման տարբեր տեսակներ կան։ Տարբերակներից մեկը ներառում է հիվանդության կամ խանգարման բուժում, որը կարող է նպաստել հավասարակշռության խնդրին, ինչպիսիք են ականջի վարակը, ինսուլտը, ցրված սկլերոզը, ողնուղեղի վնասվածքը, Պարկինսոնը, նյարդամկանային հիվանդությունները, ուղեղի ձեռքբերովի վնասվածքը, ուղեղային դիսֆունկցիաները և/կամ ատաքսիան և ուղեղի ուռուցքներ, ինչպիսիք են ակուստիկ նեյրոման։ Անհատական բուժումը տարբեր է և հիմնված կլինի գնահատման արդյունքների վրա, ներառյալ ախտանիշները, բժշկական պատմությունը, ընդհանուր առողջությունը և բժշկական թեստերի արդյունքները[7]։
Հավասարակշռության վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավասարակշռության խանգարումների շատ տեսակներ կպահանջեն վեստիբուլյար համակարգի մասին ուսուցում, որը նախատեսված է պրոֆեսիոնալ թերապևտի կամ ֆիզիոթերապևտի կողմից։ Ֆիզիոթերապևտները հաճախ իրականացնում են ստանդարտացված արդյունքների չափումներ՝ որպես իրենց գնահատման մաս հիվանդի ներկայիս կարգավիճակի մասին օգտակար տեղեկատվություն և տվյալներ ստանալու նպատակով։ Որոշ ստանդարտացված հավասարակշռության գնահատումներ ներառում են արդյունքների չափումներ, բայց չեն սահմանափակվում դրանցով և կիրառում են Ֆունկցիոնալ հասանելիության թեստը։ Կլինիկական թեստը հավասարակշռության մեջ զգայական ինտեգրման համար (CTSIB), Բերգի հաշվեկշռի սանդղակ և/կամ Timed Up and Go (այս թեստը օգտագործվում է մարդու շարժունակությունը գնահատելու համար)[8]։ Հավաքված տվյալները և տեղեկատվությունը կարող են հետագայում օգնել ֆիզիոթերապևտին, կազմել միջամտության ծրագիր, որը հատուկ է տվյալ անհատին։ Միջամտության ծրագրերը կարող են ներառել վերականգնողական վարժություններ, որոնք կարող են օգտագործվել ստատիկ և դինամիկ կեցվածքային հսկողության, մարմնի հավասարեցման, քաշի բաշխման, ամբուլատոր և զգայական ֆունկցիայի բարելավման համար[9]։
Երկկողմանի հավասարակշռության կորուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեստիբուլյար ֆունկցիայի երկկողմանի կորստից առաջացող անհավասարակշռությունը կարող է առաջանալ օտոտոքսիկ դեղամիջոցներից, ինչպիսին է գենտամիցինը։ Այն կարող է բուժվել հավասարակշռության վերականգնման վարժություններով (վեստիբուլյար վերականգնում), թեև բարելավումը չի կարող լինել ամբողջական[10][11]։
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խլության և հաղորդակցման այլ խանգարումների ազգային ինստիտուտի (NIDCD) գիտնականներն աշխատում են հավասարակշռության տարբեր խանգարումները, վերջինիս ընկալման և ուղեղի միջև բարդ փոխազդեցությունները հասկանալու համար։ NIDCD-ի գիտնականներն ուսումնասիրում են հիվանդության և վնասվածքների ժամանակ տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես նաև հավաքում են տվյալներ աչքերի շարժման և կեցվածքի մասին, հավասարակշռության խանգարումների ախտորոշման և բուժման բարելավման նպատակով[12]։ Նրանք նաև ուսումնասիրում են որոշակի վարժությունների արդյունավետությունը որպես բուժման տարբերակ։ Վերջերս JAMA Otolaryngology-Head & Neck Surgery-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հավասարակշռության խնդիրները մահացության ցուցանիշ են, որը հնարավոր է վեստիբուլյար համակարգի փոփոխված նյութափոխանակության պատճառով լինել[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sturnieks DL, St George R, Lord SR (December 2008). «Balance disorders in the elderly». Neurophysiol Clin. 38 (6): 467–78. doi:10.1016/j.neucli.2008.09.001. PMID 19026966. S2CID 10370640.
- ↑ Smith PF, Zheng Y, Horii A, Darlington CL (2005). «Does vestibular damage cause cognitive dysfunction in humans?». J Vestib Res. 15 (1): 1–9. doi:10.3233/VES-2005-15101. PMID 15908735.
- ↑ Brandt T, Schautzer F, Hamilton DA, Brüning R, Markowitsch HJ, Kalla R, Darlington C, Smith P, Strupp M (November 2005). «Vestibular loss causes hippocampal atrophy and impaired spatial memory in humans». Brain. 128 (Pt 11): 2732–41. doi:10.1093/brain/awh617. PMID 16141283.
- ↑ «Balance Disorders Symptoms, Causes, Treatment – What are the symptoms of a balance disorder?». MedicineNet. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
- ↑ 5,0 5,1 Bhattacharyya N, Baugh RF, Orvidas L, Barrs D, Bronston LJ, Cass S, Chalian AA, Desmond AL, Earll JM, Fife TD, Fuller DC, Judge JO, Mann NR, Rosenfeld RM, Schuring LT, Steiner RW, Whitney SL, Haidari J (November 2008). «Clinical practice guideline: benign paroxysmal positional vertigo». Otolaryngol Head Neck Surg. 139 (5 Suppl 4): S47–81. doi:10.1016/j.otohns.2008.08.022. PMID 18973840. S2CID 16175316.
- ↑ van de Berg R, van Tilburg M, Kingma H (2015). «Bilateral Vestibular Hypofunction: Challenges in Establishing the Diagnosis in Adults». ORL J Otorhinolaryngol Relat Spec. 77 (4): 197–218. doi:10.1159/000433549. PMID 26366566. S2CID 3667457.
- ↑ Fife TD, Iverson DJ, Lempert T, Furman JM, Baloh RW, Tusa RJ, Hain TC, Herdman S, Morrow MJ, Gronseth GS (May 2008). «Practice parameter: therapies for benign paroxysmal positional vertigo (an evidence-based review): report of the Quality Standards Subcommittee of the American Academy of Neurology». Neurology. 70 (22): 2067–74. doi:10.1212/01.wnl.0000313378.77444.ac. PMID 18505980. S2CID 24158281.
- ↑ O'Sullivan S, Schmitz T (August 2006). «8». In O'Sullivan S (ed.). Physical Rehabilitation. Vol. 5. F. A. Davis Company. ISBN 978-0-8036-1247-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ O'Sullivan S, Schmitz T (August 2006). «13». In O'Sullivan S (ed.). Physical Rehabilitation. Vol. 5. F. A. Davis Company. ISBN 978-0-8036-1247-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Horak FB (2010). «Postural compensation for vestibular loss and implications for rehabilitation». Restor Neurol Neurosci. 28 (1): 57–68. doi:10.3233/RNN-2010-0515. PMC 2965039. PMID 20086283.
- ↑ Alrwaily M, Whitney SL (2011). «Vestibular rehabilitation of older adults with dizziness». Otolaryngologic Clinics of North America. 44 (2): 473–496. doi:10.1016/j.otc.2011.01.015. PMID 21474018.
- ↑ «Balance Disorders». National Institute on Deafness and Other Communication Disorders.
- ↑ Cao C, Cade WT, Li S, McMillan J, Friedenreich C, Yang L (May 2021). «Association of Balance Function With All-Cause and Cause-Specific Mortality Among US Adults». JAMA Otolaryngol Head Neck Surg. 147 (5): 460–468. doi:10.1001/jamaoto.2021.0057. PMC 7953337. PMID 33704356.